ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են անհետ կորել

ՀՀ քաղաքացիները հայտնվել են վարարած գետում, երկուսին չեն կարողանում գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 Հուլիս — Sputnik. Ռուսաստանում Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 մարդ հայտնվել են գետում, որոնցից երկուսն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում կորած 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

«Հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին մի քաղաքացի «911» ծառայությանը տեղեկացրել է, որ ՌԴ Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով իր բարեկամն անհետ կորել է: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ–ի հետ և պարզվել է, որ հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում»,–գրված է ԱԻՆ–ի կայքում։

Գետում հայտնված անձանցից երկուսը (մեկը` ՌԴ–ի, մյուսը` ՀՀ քաղաքացի) դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ն անհետ կորել են:

Սարսափելի կադրեր` մանկական խաղահրապարակում երիտասարդ կնոջ սպանությունից. 18+

ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ: