Նոր նշանակում Արցախում. ոստիկանության մատուցած ծառայություններն ուզում են պարզեցնել

Արցախի ոստիկանության փոխգնդապետն ազատվել է պաշտոնից ու նորը ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ։ Այս մասին նշված է Արցախի ոստիկանության պաշտոնական էջում։

Նոր նշանակում Արցախում. Արշավիր Ղարամյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն է

«Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի` հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն` ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ նշանակվել»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանն այսօր անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին։

Նա համոզմունք է հայտնել, որ Ջիվան Ղահրամանյանի մասնագիտական հմտությունները կնպաստեն անձնագրային և վիզաների վարչության մատուցած ծառայություններն էլ ավելի պարզեցնելուն։

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է. նա վերադարձրել է գումարը