Կազակները բալալայկաներով «Ջան, բալես, բալես» են «տժժացնում», Սիմոնյանը պարում է. տեսանյութ

«Կումովյա» կազակական քառյակը Մարգարիտա Սիմոնյանի համար հայտնի հայերեն երգ է երգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. RT ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շարունակում է Կրասնոդարի երկրամասում իր հանգստի լուսանկարներով ու տեսանյութերով ուրախացնել Instagram-ի իր բաժանորդներին։

Նրա վերջին հրապարակումը տեսանյութ է, որում Կումովյա» կազակական քառյակը հայերենով կատարում է «Ջան, բալես․ բալես» երգը։ Ընդ որում՝ տեսանյութում երևում է, որ Մարգարիտան չի դիմացել․ վեր է կացել ու սկսել պարել։ Նրան կարելի է հասկանալ, չէ՞ որ երբ կազակները բալալայկաների նվագակցության ներքո հայերեն են երգում, դժվար է դիմադրել ու չպարել։

«Երբ հայերը երգում են, կազակները լացում են»․ Սիմոնյանը ցույց է տվել երգող ատաման ամուսնուն

«Ձախում կանգնած մորուքավորը հայրս է». Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է հոր լուսանկարը