Կանադայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր և տուժածներ

Ինքնաթիռը մեկնել է Վանկուվերից։ Վթարի ժամանակ անձրևոտ եղանակ է եղել, տեսանելիությունը՝ վատ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ափին հիդրոինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է մահացել, հինգը` վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է Cheknews հեռուստաընկերությունը։

Դուբայի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Cessna 208 ինքնաթիռը կործանվել է Ադենբրոկ կղզում` Վանկուվեր կղզուց մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Միացյալ փրկարարական կենտրոնի տվյալների համաձայն՝ հինգ ուղևոր փրկվել են, նրանց ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել։ Երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, երեքը՝ ծանր։

Չարտերային ինքնաթիռը Վանկուվերից մեկնել է Կալվերտ կղզի տանող ճանապարհով, Ադենբրոկ կղզուց մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։ Վթարի ժամանակ անձրևոտ եղանակ է եղել, տեսանելիությունը՝ շատ վատ։

​Օգնության են մեկնել շտապօգնության մի քանի բրիգադ, երկու սանիտարական մեքենա, երկու նավ և մեկ ուղղաթիռ։

Բուրյաթիայում վթարային վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է այրվել, կան զոհեր. տեսանյութ