ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Business Traveller ռուսական պարբերականը մեծ հոդված է հրապարակել հայկական խոհանոցի մասին։
«Հայկական խոհանոցն այնքան բազմազան ու զարմանալի է, որ ինքին կարող է մի ամբողջ ճանապարհորդության նպատակ դառնալ։ Միայն թե հաշվի առեք, որ ստիպված եք լինելու շատ ուտել»,- գրում է Պոպովը։ Հեղինակը հազիվ է զսպում իր հիացմունքը տեսածից ու կերածից։
Հեղինակը նշում է, որ Հայաստանում ունակ են զարմացնել համեղ ուտելիքը գնահատող ամենախստապահանջ այցելուներին անգամ:
Հեղինակը զարմանում է, որ հայերն ավելի շատ գինի են խմում, քան կոնյակ։ Գինու մշակույթը Հայաստանում զարգացում է ապրում, միայն Սարյան փողոցն ինչ ասես արժե։
Վերջին տարիներին այստեղ բազմաթիվ հաստատություններ կան, որտեղ մեկ գավաթ լավ գինին մեկ բաժակ սուրճի գին է։
Միայն խորովածով զբոսաշրջիկներին չես գրավի. ինչի վրա է պետք դնել շեշտը