Բարձր հարկը առողջապահական ռիսկեր է առաջացնում. կաթնամթերք արտադրողները` Տիգրան Խաչատրյանին

Տիգրան Խաչատրյանը կաթնամթերք արտադրողների հետ քննարկել է արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված քայլերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Բարձր ԱԱՀ-ն ոչ միայն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա, այլ նաև առողջապահական ռիսկեր է առաջացնում։

«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից
Ինչպես տեղեկացանք Էկոնոմիկայի նախարարությունից՝ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել են կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը և նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաև ներքին շուկան արտադրողի համար առավել կանխատեսելի և կայուն դարձնելու հեռանկարին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մանկատներին ու ծերանոցներին կարագի ու կաթնաշոռի անվան տակ այլ բան է մատակարարվել

Արտադրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ խոսելով հատկապես հարկային բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման և որակյալ կաթ մթերելու անհրաժեշտության մասին։

Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անհատների կողմից նմուշառումը կանոնակարգված դարձնելու հարցին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ճյուղի մասնավոր հատվածի հետ ևս ամփոփել առաջարկները և ուղենշել հետագա քայլերը։

Երևանում պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարան է բացվել. ներկա է եղել նաև Փաշինյանը