Արագածոտնում հարսանեկան շարասյան մեքենան մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ

Սաղմոսավան մեկնող հարսանեկան շարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. հարսանեկան շարասյան մեքենաներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հետո մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

16 տարեկան մի քաղաքացի ընկել է «Սատանի կամրջից». տեսանյութ

«Ժամը 16:30-ի սահմանում Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ: Վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ավտոմեքենայից, քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց»,– գրում է կայքը:

Մինչ դեպքի վայրում աշխատել են ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին ասել են, որ վարորդն ու ուղևորը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանը և շարասյունով մեկնել են Սաղմոսավան:

Դանակահարություն Վանաձորում. երիտասարդը դանակով հարվածել է մորաքրոջ ընկերոջը

Դեպքի վայր ժամանած «Գազպրոմ-Արմենիա» ընկերության աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են Արտաշավան և Սաղմոսավան գյուղերի գազամատակարարումը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել