Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

Հայաստանում միակ առաջին կարգի կապիտան Վրեժ Հովհանիսյանը 85 տարեկան դարձավ։ Ամբողջ կյանքում նա երբեք չի զղջացել մասնագիտության ընտրության հարցում։ Այդ մասնագիտությունը նրան ծովի հանդեպ անսահման սեր ու ազատության զգացողություն է նվիրել։
Sputnik

Երևանի կենտրոնում զբոսնելիս հաճախ կարելի է հանդիպել ծովային համազգեստով ճերմակահեր մի մարդու։ Նա առաջին կարգի 85–ամյա կապիտան Վրեժ Հովհաննիսյանն է։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

Երբ քայլում է փողոցում, ամեն քայլի հետ լսվում է նրա բազմաթիվ մեդալների ձայնը։ Գրեթե բոլորը շրջվում են նրա հետևից, բայց ամենաշատը երեխաներն են ուշադրություն դարձնում։ Բոլորը հետաքրքրությամբ ուսումնասիրում են համազգեստը, փորձում հասկանալ` որտեղից է անծով Հայաստանում Ռազմածովային նավատորմի սպա հայտնվել։ Երբեմն պարոն Հովհաննիսյանին հարցնում են այդ մասին, նա սիրով պատմում է իր ոչ հասարակ ու հետաքրքիր պատմությունը։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

1952 թվականին, երբ Հովհաննիսյանը դպրոցում էր սովորում, խորհրդային սպաները նրանց դպրոց էին եկել ու պատմում էին նավաստիների կյանքի առավելությունների մասին, երեխաներին գրավում ուսադիրների և տոնական համազգեստի շքեղությամբ։ Հովհաննիսյանը չէր ենթարկվել այդ «սադրանքին» ու փախել էր միջոցառումից։ Հաջորդ օրը նա իմացել էր, որ իր ընկերներից շատերը ներառվել են Պ. Ս. Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարան ընդունվողների ցանկում ու ինքն էլ է գրանցվել։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

Այն ժամանակ Հայաստանից ընդհանուր առմամբ 107 պատանի էր Սևաստոպոլ մեկնել, բայց միայն յոթն են ավարտել այն։ Հովհաննիսյանն ընդունվել է շտուրմանական ֆակուլտետ, որը գրավել է իր «մաքրությամբ»։ Ի տարբերություն այլ ֆակուլտետների, այստեղ ձեռքերը մազութով չէին կեղտոտվում։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

«Միայն ընդունվելուց հետո գիտակցեցինք` ուր ենք ու ինչ է կատարվում։ Մեզ անկողին բաժանեցին ու հրամայեցին ներբանների տակ չոր խոտ լցնել։ Պարզ դարձավ` տան պես էլ չի լինելու։ Մենք միայն այնտեղ հասկացանք, որ գրեթե ռուսերեն չգիտենք, իսկ ուսումը հենց ռուսերենով է։ Իսկ երբ պոլիկլինիկայում չկարողացա բացատրել, որ կոկորդս ցավում է, ինձ նվաստացած զգացի։ Հենց այն ժամանակ որոշեցի լեզուն սովորել ու արեցի դա», – պատմում է Հովհաննիսյանը։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

Նա առաջին անգամ նավարկության է մեկնել, երբ արդեն սերժանտ էր։ Կուրսեցիների հետ 27 օրում նավով անցել է ամբողջ Եվրոպան ու շատ բան է տեսել, բայց ամենաշատը տպավորվել է Բիսկայան ծոցը, քանի որ այնտեղ բազում նավեր են խորտակվել։ Չնայած մտավախություններին` եղանակը հիանալի էր ու նավարկությունը բարեհաջող է ընթացք է ունեցել։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

«Ծովագնացության մեջ ինձ ամենաշատը գրավել է հորիզոնի անսահմանությունն ու մաքուր օդը։ Կանգնում ես կամրջի վրա ու ծովի հոտով քամին դեմքիդ է փչում, դրանից մարդու հոգիդ սկսում է երգել», – հիշում է նա ու նայում է ուսումնարանում արած լուսանկարները։

Հովհաննիսյանը խոստովանում է, որ հյուսիսային ծովերում լողալիս երազում էր հարավ տեղափոխվել ու ընտանիք ստեղծել։ Սակայն ճակատագիրը նրա փոխարեն որոշել էր։ Մի անգամ գնացքում ծանոթացում է ապագա կնոջ զարմիկի հետ, հետո նրա ընտանիքի հետ կապ էր պահում ու նամակներ էր գրում։ Իսկ երբ հայրենիք է եկել ու հանդիպել է Իրինային, հասկացել է, որ նա իր ճակատագիրն է։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

Երկար համոզում էր նրան հանդիպել, բայց առաջին իսկ ռոմանտիկ զբոսանքը ավարտվել է ՔԱԳՎ–ով ու ամուր ամուսնությամբ։ Նրանք միայն մեկ դուստր ունեն, բայց Հովհաննիսյանն իր բոլոր աշակերտներին հարազատ է համարում ու «սանիկ» անվանում։ Նշենք, որ նա տարիներ շարունակ դասավանդել է Հայաստանի ռազմական բուհերում։

Նախկին կուրսանտները, որոնք արդեն հասցրել են գեներալ դառնալ, նույնպես սիրում ու հպարտանում են իրենց անկրկնելի ուսուցչով, որը զինվորական կադրերի պատրաստման համար նախագահի հրամանով կոչում է ստացել և անգամ «ափ վերադառնալուց» հետո առաջին կարգի կապիտան է դարձել։ Դա շատ հազվադեպ է լինում։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

«Ես միշտ սաներիս իմ երեխաների պես եմ վերաբերվել, փորձել եմ հասկանալ նրանց, ու դա միայն լավ է անդրադարձել կարգապահության վրա։ Մի անգամ, երբ ինձ փորձում էին տեղափոխել մի ուսումնարանից մյուսը, սանիկներս ըմբոստացման ու պահանջեցին «վերադրաձնել պապին»։ Դա շատ հուզիչ էր, ուրեմն` իզուր չեմ ապրել», – ասում է նա։Պարոն Հովհաննիսյանը խոստովանում է, որ ոչ մի վայրկյան չի զղջացել, որ 67 տարի առաջ ուսումնարան է ընդունվել ու ծովին անվերադարձ «սիրահարվել»։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը