Արցախի սահմանին կրակոցների թիվն ավելացել է

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում  հակառակորդի կրակոցների թիվն ավելացել է։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

«Հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ։ Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Անջեյ Կասպշիկը հետևել է Արցախի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 95 անգամ։ Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: