16 տարեկան մի քաղաքացի ընկել է «Սատանի կամրջից». տեսանյութ

Փրկարարները դուրս են բերել 16–ամյա քաղաքացուն ձորից ու տեղափոխել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Սյունիքի մարզում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից 16–ամյա մի քաղաքացի է ընկել ձորը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են անհետ կորել

Կրակոցներ Երևանում. վարորդին դուր չի եկել իրեն ուղղված նկատողությունը

«911» ծառայությունն ահազանգը ստացել է հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն

Փրկարարները ձորից դուրս են բերել 16–ամյա քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: