Երևանում 15 և 16 տարեկան պատանիներ են դանակահարվել

Վարկած կա, որ մի քանի պատանիներ միջանձնային հարցեր են պարզել։ Պարզաբանումներն ավարտվել են դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երեկ՝ կեսգիշերին մոտ, Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել Երևանում ապրող 15-ամյա մի պատանի։ Տղան դանակահարված է եղել, վնասվածքները եղել են փորին ու վերջույթներին։ Բժիշկները, վիրահատական միջամտությամբ, փրկել են կյանքը։

Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պատանու հոսպիտալացվելուց րոպեներ անց Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված ևս մի պատանի։ 16-ամյա տղայի վնասվածքները գոտկային շրջանում և ձեռքին էին։

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պատանիները դանակահարվել են հենց Էրեբունի վարչական շրջանում։ Վարկած կա, որ մի քանի պատանիներ միջանձնային հարցեր են պարզել, որի ժամանակ մյուս կողմից մեկը դանակի մի քանի հարված է հասցրել նրանց։

Դանակահարություն Վանաձորում. երիտասարդը դանակով հարվածել է մորաքրոջ ընկերոջը

Ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել