Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը

«ՆՈԱ»-ն Երևանում հիմնված երիտասարդ ֆուտբոլային ակումբ է, որը նպատակադրվել է դուրս գալ եվրոպական ասպարեզ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ազատության հրապարակում այսօր ֆուտբոլասերների ու երաժշտասերների համար տոն էր։ NOAH FEST-փառատոնն ու ֆուտբոլային «ՆՈԱ» ակումբի շնորհանդեսը մեկտեղել էր Հայաստանի և Ռուսաստանի արտիստներին և ֆուտբոլիստներին։

NOAH FEST-ը մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների եզրափակչին ընդառաջ:

Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը

Միաժամանակ, փառատոնի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աջակցությամբ տեղի ունեցավ երիտասարդ, նոր ու ամբիցիոզ ֆուտբոլային «ՆՈԱ» ակումբի շնորհանդեսը, որին էլ և հաջորդեց  համերգային ծրագիրը:

Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը

Sputnik Արմենիայի հետ զրույցում «ՆՈԱ» ակումբի մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանը վստահություն հայտնեց, որ թիմը դեռ շատ հաղթանակներ է ունենալու:

Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը

«Մարզիչներ ենք հրավիրել Մոլդովայից, Ռուսաստանից: Մեր թիմում ֆուտբոլիստներ ունենք նաև Ռուսաստանից: 2019-2020 թվականի նոր առաջնությանը շատ լուրջ պատրաստվում ենք և մտադիր ենք առաջիկա տարիներին առաջընթաց ունենալ ու հանդես գալ  եվրոգավաթներում»,-նշեց Մելոյանը:

Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը

NOAH FEST-ի բեմը միավորեց  Հայաստանի և Ռուսաստանի արտիստներին: Երիտասարդները եկել էին վայելելու իրենց սիրված երգիչների կատարումները: Համերգային ծրագրում հանդես եկան BLACK STAR-ից Միշա Մարվինը, ARS-N և Նազիման: Ազատության հրապարակի բեմում էին նաև  Noah Music լեյբլի աստղեր 8Adim-ը, Լիլան, Jmar-ը, Clay-ը և Արտյոմ  Դոգման: Ռուսաստանցի արտիստներին միացան նաև հայ աստղերը՝ Արամ MP3-ն, «Գարիկ և Սոնա» Բենդը:

Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը

Հիշեցնենք, որ 2019թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը անցկացվում է Երևանում հուլիսի 14-27-ը: Այս օրերին Երևանը վերածվել է եվրոպական ֆուտբոլային մայրաքաղաքի: Հայաստանի հավաքականը այս տարիքային խմբում իր պատմության մեջ երկրորդ անգամ է մասնակցում եզրափակիչ փուլին: Բացի հյուրընկալող կողմից, տիտղոսի համար պայքարում են ևս 7 եվրոպական թիմեր: Նրանց շարքերում են համաշխարհային ֆուտբոլի այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Պորտուգալիան։

Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը