ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներն այսօր` հուլիսի 26-ին կվերադառնան Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը` հղում անելով Եգիպտոսում ՀՀ դեսպանությանը։
«Հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 17․00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, երեկ` հւլիսի 25–ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ չվերթի չեղարկման հետևանքով ՀՀ շուրջ 100 քաղաքացիներ մնացել էին Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում։
Երեկ առավոտից Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` A&R tour ընկերության հաճախորդների ազգականները հավաքվելէին ընկերության գրասենյակի մոտ։
ՀՀ քաղաքացիները դեռ Եգիպտոսում են. հյուպատոս
Ավելի վաղ , Facebook սոցիալական ցանցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։