ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը Հայաստանում է և վայելում է մեր երկրի գեղեցկությունը։ Կնոջից՝ Տատյանա Մորոզովայից բաժանվելուց հետո նա լքել է Մոսկվան և ժամանել Երևան։ Շիրվինդտն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը նկարել է մայրաքաղաք Երևանում։
«Երևան։ «Մայր Հայաստան» կոթող։ Ես այստեղ եմ։ Այնտեղ՝ հեռվում, Արարատն է, իսկ այստեղ տարբեր ռազմական տեխնիկա կա։ Ռազմական թանգարան էլ կա։ Բայց ինձ շատ է դուր գալիս այս ինքնաթիռը։ ՄԻԳ 15։ Այն շատ վտանգավոր է։ Բայց պատկերացնում եք՝ եթե ինչ-որ մեկի մոտ ժամանի այս ինքնաթիռը։ Առանց պատուհանների, առանց դռների։ Վախեցնող է։ Իմ կարծիքով՝ փայլաթիթեղից է պատրաստված։ Մարդիկ կմեռնեն վախից։ Ահա այսպիսի զինվորական տեխնիկա կա Հայաստանում»,- տեսանյութում ասում է Միխայիլ Շիրվինդտը։
Իսկ մեկնաբանություններում նա խոստանում է նոր վլոգ վարել Հայաստանից։
Նշենք, որ սա հայտնի հաղորդավարի առաջին վլոգը չէ մեր երկրից։ YouTube-այն իր ալիքում հեռուստահաղորդավարը հրապարակել է «Съедобное несъедобное» հաղորդման թողարկումը, որի ընթացքում ներկայացրել է մեր երկիրը։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել է երկրորդ կնոջից՝ դերասանուհի Տատյանա Մորզովայից։