ՌԱԴԻՈ

Վարդանյան. «ԱՄՆ-ն ճնշում է մեր կառավարությանը. պետք է ակտիվ քաղաքականություն վարել»

Իրան-ԱՄՆ հարաբերությունների հանդեպ չեզոք մնալը սխալ է Հայաստանի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ, և կարևոր է այս հարցում հստակ դիրքորոշում հայտնել, որն առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից և չի խափանում այլ երկրների շահերը
Sputnik
Վարդանյան. «ԱՄՆ-ն ճնշում է մեր կառավարությանը. պետք է ակտիվ քաղաքականություն վարել»

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկիր է, ձգտում է դառնալ նաև ռազմավարական գործընկեր:

«Մենք միմյանց ճանաչել ենք դարերով». Մնացականյանը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին
 ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նույնպես կարևոր են մեզ համար, և այս երկու երկրների միջև ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ոչ թե փորձի միջնորդի դեր ստանձնել, այլ հստակ դիրքորոշում հայտնի, որն ընդունելի կլինի երկու կողմի համար էլ:

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս մասին ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Բարդ է ասել, որ Հայաստանը կկարողանա լինել միջնորդ երկիր ԱՄՆ-Իրան հարաբերություններում, քանի որ դա մեծ պատասխանատվություն է »,-նշեց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Ճապոնիան և մի շարք այլ երկրներ արդեն փորձել են  ստանձնել միջնորդի դերը, սակայն՝ ապարդյուն:

Ի պատասխան հարցին՝ այս դեպքում ո՞րն է ճիշտը՝ չեզոքություն պահպանե՞լը, թե՞ հստակ դիրքորոշում արտահայտելը, իրանագետն ասաց, որ ճիշտն այս դեպքում հստակ դիրքորոշում հայտնելն ու Հայաստանի շահն առաջ տանելն է.

«Իրականում». ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վատթարանում են… Եվ դա հիանալի է

«ԱՄՆ-ն ճնշում է մեր կառավարությանը. պետք է գործել և ակտիվ քաղաքականություն վարել: Չեզոք մնալը սխալ է Հայաստանի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ, և կարևոր է այս հարցում հստակ դիրքորոշում հայտնել, որն առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից և չի խափանում այլ երկրների շահերը»,- ամփոփում է իրանագետը:

Հավելենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին՝ նկատելով, որ հարաբերություններում դրական տեղաշարժ կա: