Մարկոսյան. «Մենք կանգնած ենք խնդրի առաջ. այո՛, դեպոպուլյացիա սպասվում է»

Ժողովրդագետ Արտակ մարկոսյանը կարծում է, որ Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիական լուրջ խնդրի առաջ։ Ժամանակն է, որ պետությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի մեր երկրում մահացողների թիվը ծնվածներին չգերազանցի։
Sputnik
Մարկոսյան. «Մենք կանգնած ենք խնդրի առաջ. այո՛, դեպոպուլյացիա սպասվում է»

Հայաստանի Հանրապետությունում ծնելիության նվազման խնդիրը առաջ է եկել հիմնականում արտագաղթի, գյուղերն անտեսելու և այլ պատճառներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի եզրի՞ն. ի՞նչ են կանխատեսում ՄԱԿ–ի թվերը

«Նախորդ ժամանակահատվածում շատ անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակ ենք ունեցել՝ անկախությունից ի վեր ամբողջությամբ խախտվել է բնակչության սեռատարիքային կազմը։ Այսօր գյուղական բնակավայրերում ծննդյան գումարային գործակիցը ավելի ցածր է քան քաղաքում»,- նշեց նա։

 Մարկոսյանի խոսքով` 2017 թվականի տվյալներով` Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը 1.575 է, այսինքն`մեկ կինը միջինում այդքան երեխա է ծնում, սակայն անրաժեշտ է 2.150, որպեսզի հաջորդ սերունդը ծնողից շատ վերարտադրություն ապահովի:

«Մենք կանգնած ենք խնդրի առջև՝ այո՛, դեպոպուլյացիա սպասվում է, որովհետև ամուսնական տարիք է մուտք գործել նախորդ դարի 90-ականների սերունդը, իսկ այդ տարիներին ծնելիության մակարդակը զգալիորեն ցածր էր։ Այժմ մահացողների թիվը կարող է գերազանցել ծնունդներին։ Այս դեպքում անհրաժեշտ է, որ պետությունը միջամտի՝ ծնելիությունը խրախուսող ծրագրերով»,- ասաց նա։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում 41% ծնելիության անկում է գրանցվել, այսինքն` եթե 1982-1992թթ. միջին հաշվով ծնվել է 77.000 երեխա, ապա 1992-2002թթ.՝ 46.000 երեխա:

Ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը շուկայում. ՀՀ 4 մարզում երիտասարդներին կվերապատրաստեն

Հիշեցնենք` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում նշված է, որ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը կպակասի 150.000-ով: