Լուրը պատվիրել է նախկին պաշտոնյայի որդին. Աննա Հակոբյանի գրասենյակ

Աննա Հակոբյանի գրասենյակն արձագանքել է «Իրատես» թերթի հրապարակմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Աննա Հակոբյանի գրասենյակը տեղեկություններ ունի, որ որոշ լրատվամիջոցներ պատվիրված ու ստահոդ լուրեր են հրապարակում։ Խոսքը, մասնավորապես, այսօր «Իրատես» թերթում «Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել»  հրապարակման մասին է, որի առնչությամբ գրասենյակը հայտարարություն է տարածել.

««Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ ստացել ենք հարցումներ, որոնց ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ մեր տեղեկություններով՝ այդ լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար»,- նշված է վարչապետի տիկնոջ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Ես Աննան եմ` Նիկոլի կինը». վարչապետի տիկինը խոսել է հայկական մամուլի մասին

 Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ գրասենյակում տեղեկություններ ունեն, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից։

Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ չունի. պահանջում են հերքել ապատեղեկատվությունը

Հիշեցնենք` հուլիսի 26-ի համարում «Իրատես»-ը գրել էր. «Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Մեր տեղեկություններով, նրանց անընդ­հատ պարտադրում են կլորիկ գումարներ վճա­րել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստու­թյան պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առա­ջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գու­մարներ էին տալիս, որոշակի հարկային արտո­նություն էին ստանում, իսկ այսօր նրանց պար­տադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության»։