Կատուն ակնոց է դնում. Լեպսի ոճով ակնոցավոր կատուն ուրախացնում է համացանցի օգտատերերին

Չափազանց ծիծաղելի կատուն հերիք չէ` թագավորի պես տեղավորվել է անկողնում, մի հատ էլ ակնոց է դնում։
Sputnik

Չափազանց ծիծաղելի կատուն հերիք չէ` թագավորի պես տեղավորվել է անկողնում, մի հատ էլ ակնոց է դնում։ Սակայն ուշադիր նայելու դեպքում դուք կնկատեք, որ իրականում տեսանյութն այնպես է նկարահանվել, որ տպավորություն է ստեղծվում, թե կատուն է ակնոցն աչքերին մոտեցնում, մինչդեռ իրականում կենդանին իր փափլիկ թաթիկներով վարդագույն ակնոցը հեռացնում է աչքերից։

Կյանքի գնով փրկել են նորածնին. կոբրայի և երկու շան գոտեմարտի ապշեցուցիչ տեսանյութը

Զվարճալի տեսանյութը հաստատ կբարձրացնի ձեր տրամադրությունը։

Պետք է նշել, որ Գրիգորի Լեպսի ոճով ակնոցը լավ էլ սազում է թմբլիկ փիսոյին։

Դիտեք ինքներդ։

«Հայր կատուն» մոր նման խնամում և կերակրում է անտուն կատուներին. անհավանական տեսանյութ