ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Վալերի Մելաձեին համացանցում խիստ քննադատության են ենթարկել«Ի՞նչ ես ինձանից ուզում» («Чего ты хочешь от меня») երգի տեսահոլովակի շնորհանդեսից հետո։ Օգտատերերին դուր չի եկել, որ տեսահոլովակում սիրած աղջկա դերի համար Մելձաեն ընտրել է «Միսս Ռուսաստան – 2016» Անաստասիա Պոլխովային։ Շատերը կարծել են, որ աղջիկը չափազանց երիտասարդ է տարիքով երգչի համար։
Օգտատերերը նշել են, որ տեսահոլովակում հերոսներնի կերպարներում նկարահանված Մելաձեն ու Անաստասիան ավելի շատ ոչ թե սիրեցյալների էին նման, այլ հոր ու դստեր։
Ըստ սցենարի` վաղուց հարաբերությունները խզած հերոսները փորձում են վերջնականապես պարզել հարաբերությունները, ինչի համար Մելաձեն աղջկան ախոռ է տանում։
Նա նստեցնում է աղջկան ու կապում վերջինիս ձեռքերը։ Աղջիկն էլ բաց է թողնում ձիերին, գողանում է մեքենայի բանալիները, իսկ հետո վառում է տուկը։
Չնայած քննադատությանը`տեսահոլովակը մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել, այնպես որ հնարավոր է`Մելաձեն չի սխալվել, այլ ճիշտ մարքեթինգային քայլ արել։