Երևանը հայտնվել է ռուսաստանցի թոշակառուների նախընտրած քաղաքների ցանկում

Ուսումնասիրության ընթացքում փորձագետները վերլուծել են վերջին մեկ տարվա ընթացքում 65 տարեկանից մեծ զբոսաշրջիկների չվերթների ամրագրումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik.  Ռուսաստանցի թոշակառուների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելող տասը ուղղությունների ցանկում ընդամենը երկու արտասահմանյան քաղաք կա` Երևանն ու Թել Ավիվը։ Այս քաղաքներ են ուղևորվում թոշակի տարիքի զբոսաշրջիկների համապատասխանաբար 2,3% ու 1,6%–ը։ Այս մասին հայտնում է Aviasales ավիատոմսերի որոնման մամուլi ծառայությունը։

Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով

Բայց ռուսաստանցի թոշակառուների մեծ մասը նախընտրում է հայրենիքում հանգստանալ։

Ուսումնասիրության ընթացքում փորձագետները վերլուծել են վերջին մեկ տարվա ընթացքում 65 տարեկանից մեծ զբոսաշրջիկների չվերթերի ամրագրումները։ Պարզվել է` ամենապահանջված ուղղությունը Մոսկվան է. այնտեղ են մեկնում նշված խմբի զբոսաշրջիկների 27%-ը։

Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է (7%), երրորդ տեղում` Սիմֆերոպոլը` (6%), չորրորդ տեղում` ՄինՎոդին (2,5 %)։ Առաջին հնգյակը եզրափակում է Սոչին (2,3%)։

Հուլիսին Aviasales–ի փորձագետները թվարկել էին ռուսաստանցիների կարծիքով հանգստի համար ամենավտանգավոր երկրները։ Հարցվողների մեծ մասը նշել էր Սոմալին։ Այդ երկիր ուղևորվելուց հրաժարվում են պատերազմների, գողությունների, զբոսաշրջիկների վրա կատարած հարձակումների ու սպանությունների պատճառով։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է` հիգիենայի վատ պայմանների պատճառով։