Ոստիկանությունը հերքում է Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ դնելու լուրը

Գերատեսչությունը հորդորում է չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել և հերքել ՀՀ վարչապետի ծնողների տան մոտ ոստիկանական պահակակետ դնելու լուրը, որն այսօր հրապարակել էր «Ժամանակ» օրաթերթը։

«Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Թերթը գրել էր` Իջևանի դեպքերից հետո ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից:

Բղավել են, հայհոյել, վնասել կանգառի թիթեղյա ծածկը. մանրամասներ իջևանյան դեպքերից

Հիշեցնենք` հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։

Հուլիսի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 13 անձ ձերբակալվել են Իջևանի անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ։

Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը