Վարդավառն ԱԺ-ում. պատգամավորները գորգ են լվալո՞ւ

«Ջրալի» տոնի կապակցությամբ խորհրդարանի բակում արտասովոր միջոցառում է կայանալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik.Վարդավառի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց գորգ լվալու միջոցառում է անցկացվելու։

«Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիները Վարդավառը կանցկացնեն Գյումրիում

Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 28-ին։ Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։

«Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ»,– նշված է միջոցառման ազդագրում:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Մեր ձեռքից չեք փախչի, բռնելու ենք ու ջրենք. ինչպես են հայերը Վարդավառը նշել Վրաստանում