Վանեցյանի հանձնարարականով քննարկում է կայացել. ո՞ր հարցերն են եղել ուշադրության կենտրոնում

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հանձնարարականով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերել են քաղաքացիների դիմում-բողոքներին, հանցագործության մասին հաղորդումներին։ Այս մասին նշված է ԱԱԾ–ի կայքում։

Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի

«Վանեցյանի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Այն նվիրված էր քրեադատավարական օրենսդրության առանձին հիմնադրույթներին և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման իրավակարգավորումներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկմանը ներկա են եղել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Արթուր Աղաջանյանը և ԱԱԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմը:

Արթուր Վանեցյանն ասել է` ինչից է ինքն ամաչում

Հանդիպման ընթացքում քննարկվել են առանձին քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերին ու պայմաններին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին, ամփոփելով քննարկման արդյունքները, մասնակիցները կարևորել են համապատասխան ոլորտներում որոշակի օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը:

Արթուր Վանեցյանն ասաց, թե որ դեպքում է պատրաստ պատասխան տալ օրենքի և հասարակության առաջ