«Քանի դեռ մեր ծնողները ողջ են...». Միհրան Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Հայտնի մարզիկը հոր հետ տեսանյութ է հրապարակել և ընդգծել, որ ծնողի կողքին միշտ երեխա ես մնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում նրա հայրն օգնում է հագնել և կոճկել սպորտային բաճկոնը:

«Քանի դեռ մեր ծնողները ողջ են, մենք միշտ մեզ երեխա ենք զգալու»,-տեսանյութին կից գրել է մարզիկը:

Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

«Մալադեց». Միհրան Հարությունյանին ապագա հաղթանակների է պատրաստում Սվետլանա Անդրեևան

Ըմբիշի խոսքով` նա մտադիր է վերցնել այն, ինչ պատկանում է իրեն` ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին:

Ինչպես է Միհրան Հարությունյանը պայքարում երևանյան շոգի դեմ. տեսանյութ