Օդանավասանդուղքը բախվել է ինքնաթիռին, որը պետք է «Շերեմետևոյից» Երևան մեկներ

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում օդանավասանդուղքը վնասել է «Նորդվինդ» («Հյուսիսային քամի») ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի վերին շերտը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ծուխ լցվեց, բոլորը սկսեցին գոռալ». Մոսկվա–Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմում

Փոխադրող ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սպասարկող ընկերությունը սանդուղքով է վնասել ինքնաթիռը։

​Այժմ ուղևորներին այլ ինքնաթիռ են նստեցնում, չվերթը մոտ 30 րոպե կուշանա։

Ինչպես են տարհանել Մոսկվա–Երևան չվերթի ուղևորներին. նոր տեսանյութ

Տուժածներ չկան։

Նա կարող էր ռումբ նետել Երևանի վրա. Հայաստանի երկնքում տեղի ունեցած մարտի պատմությունը