ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է` ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Իջևանի դեպքերից հետո ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։
Բղավել են, հայհոյել, վնասել կանգառի թիթեղյա ծածկը. մանրամասներ իջևանյան դեպքերից
Հուլիսի 19–ին ՔԿ–ն հայտնել էր, որ 13 անձ ձերբակալվել են Իջևանի անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ։
Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը