Կրակոցներ Երևանում. վարորդին դուր չի եկել իրեն ուղղված նկատողությունը

Երևանում կրակոցներ արձակած վարորդը հեռացել է, բայց ոստիկանության ծառայողները պարզել են կրակողի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Այս գիշերը Երևանում կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գերցենի փողոցում։

Դանակահարություն Վանաձորում. երիտասարդը դանակով հարվածել է մորաքրոջ ընկերոջը

Փողոցի բնակիչների խոսքով՝ երկու տղամարդ բարձրաձայն ու հայհոյախառն վիճել են իրար հետ։

Վեճը ծագել է, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն է արել մեքենան արագ վարելու համար։ Վարորդը, սակայն, ցավագին է ընդունել դիտողությունը և վիճել դիտողություն արած տղամարդու հետ ու ատրճանակով սկսել է անկանոն կրակոցներ արձակել։

Արմավիրում 17-ամյա տղա է հոսանքահարվել. մանրամասներ

Կրակոցներ արձակած վարորդը հեռացել է, սակայն ոստիկանության ծառայողները պարզել են կրակողի ով լինելն ու այժմ որոնում են նրան։

Զովունիում 34-ամյա տղամարդը երեխաների աչքի առաջ ինքնասպանություն է գործել