«Հոր ամենահավատարիմ երկրպագուն». պարող փոքրիկի տեսանյութը հիացրել է համացանցի օգտատերերին

Կարճ ժամանակահատվածում փոքրիկի մասնակցությամբ տեսանյութը 137 000 «հավանություն» ու 1400 մեկնաբանություն է հավաքել։
Sputnik

Հոր ու նրա փոքրիկ որդու մասնակցությամբ տեսանյութը շարունակում է  դրական լիցքեր հաղորդել սոցցանցերի օգտատերերին։

Երիտասարդ հայրը նվագում է կիթառի վրա, իսկ փոքրիկը՝ ոգևորությամբ պարում։

Հիմա կբարձրացնեմ, միայն թե ծծակս ուղղեմ. փոքրիկի մասին տեսանյութը զվարճացնում է մարդկանց

Տղան ռիթմիկ շարժումներ է անում երաժշտության ներքո ու վարակիչ ծիծաղում` հիացած աչքերով նայելով հորը։

Կարճ ժամանակահատվածում հոր երկրպագու փոքրիկի մասնակցությամբ տեսանյութը 137 000 «հավանություն» ու 1400 մեկնաբանություն է հավաքել։

Երեխան վարակել է բոլորին դրական լիցքերով ու բազում մեկնաբանությունների արժանացել։

«Հոր ամենահավատարիմ երկրպագուն։ Հիանալի հայր ու էլ ավելի հիանալի փոքրիկ»,- գրել են տեսանյութի տակ։

Sputnik Արմենիայի ընթերցողներին նույնպես առաջարկում ենք վարակվել դրական լիցքերով։

Դիտեք նաև զվարճալի երեխաների մասնակցությամբ այլ տեսանյութեր`

«Պոչիկներով» փոքրիկի պարը զվարճացրել է մարդկանց. տեսանյութ

«Ասա` ես սիրում եմ հայրիկին». զվարճալի տեսանյութ՝ ուրախ փոքրիկի մասնակցությամբ

«Շոկի մեջ եմ». փոքրիկը պարում է համընդհանուր հիացմունքի ներքո. տեսանյութ

«Այս ինչ հրաշք է». ձիու հետ համբուրվող փոքրիկի տեսանյութը համացանցում վիրուսային է դարձել