Դանակահարություն Վանաձորում. երիտասարդը դանակով հարվածել է մորաքրոջ ընկերոջը

Հացկերույթի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ վեճ է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երեկ՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա բուժհաստատություն է տեղափոխվել իր ընկերուհու տնից, որը գտնվում է Տարոն 4 թաղամասում։

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ ընկերուհու տանը հացկերույթ է եղել, որին ի թիվս այլ անձանց մասնակցել է նաև ընկերուհու քրոջ որդին, որը երիտասարդ տղա է։ Հացկերույթի ժամանակ միջանձնային հարցրեի շուրջ վեճ է սկսվել, որի ընթացքում երիտասարդը դանակահարել է մորաքրոջ ընկերոջը։

Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն

Աղմուկից հարևանները վրա են հասել ու ահազանգել և՛ 1-03, և՛ 1-02։ Ժամանած իրավապահները միջադեպի մասնակիցներին տարել են բաժին, շտապօգնությունն էլ վիրավորին տեղափոխել է հիվանդանոց։

Դեպքի մանրամասները պարզվում են։

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. տան տանիքում կախված են գտել 24-ամյա երիտասարդին