«Բարով ես եկել, ես քեզ սպասել եմ շատ սիրով». Լուսինե Թովմասյանը նշում է իր 33–ամյակը

Գեղեցկուհին այս տարի կրկնակի հույզերով է սպասել ծննդյան տարեդարձին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը շատ է սիրում իր ծննդյան օրը և այսօր նշում է 33–ամյակը: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

«Միշտ շատ եմ սիրել և սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում: Տարիքի հետ սկսում ես հասկանալ և գնահատել ցանկացած օրը յուրովի և մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորը ընկալում և վայելում: Դե ի՞նչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով և վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու ....»,-հրապարակած լուսանկարին կից գրել է գեղեցկուհին:

Լուսինեի էջի հետևորդները շնորհավորել են նրա տարեդարձը և բազում բարեմաղթանքներ հղել նրան:

Գեղեցկուհիներին որոշել են չմերկացնել, կամ ինչու է բիկինիից հրաժարվելը ձեռնտու հայուհիներին

Լուսինե Թովմասյանը ծնվել ու մեծացել է Երևանում։ Ավարտել է Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանը: 2009 թ. ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր (“Westminster”) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին 2003 թվականին, երբ 17 տարեկան էր, և շահել է տիտղոսը։ «Վիցե միսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթողն է։ Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերում:

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Այս մասին գեղեցկուհին գրել էր Instagram-ի իր էջում՝ հրապարակելով հերթական լուսանկարը:

«Անհամբեր, սրտատրոփ սպասում ենք մեր երկրորդ հրաշքին»,- մեկնաբանել էր Լուսինեն: 


Զույգի առաջնեկը՝ Արիանան, չորս տարեկան է:

Լուսինե Թովմասյանն անճանաչելի է դարձել. լուսանկար և տեսանյութ