Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

Երիտասարդն Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Երեկ՝ հուլիսի 24-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան կողմ Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդի դի։

Խաչեն գետում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
Պարզվել է, որ նա մահացել է ջրահեղձ լինելու հետևանքով։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է իրենց գյուղով անցնող Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է։

Նրա ընկերներն ու այլ քաղաքացիներ վրա են հասել, մեծ դժվարությամբ երիտասարդին հանել ջրանցքից։

Երիտասարդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա մահացած է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով երիտասարդը վաղը պետք է զորակոչվեր բանակ։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Կառնուտի ջրամբարում անհետացած տղամարդը ջրահեղձ է եղել