Պատկան մարմիններին կոչ ենք անում մերժել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկիրը հնարավորություն է տալու այլ երկրների ԼԳԲՏ անձանց փախստականի կարգավիճակ և ապաստան հայցել, իսկ այլ երկրների ԼԳԲՏ անձինք ձգտում են գալ Հայաստան, քանի որ իրենց երկրներում խնդիրներ ունեն»,- նշեց նա:
Զոհրաբյանը մտահոգված է`կոնվենցիան վավերացնելու դեպքում Հայաստանը կկանգնի դեմոգրաֆիական խնդրի առաջ:
«ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու, ամուսնանալու և երեխա որդեգրելու այսօրվա իրավական խոչնդոտները կվերանան կամ էականորեն կթուլանան, ինչը բացասական կերպով կազդի ժողովրդագրության վրա»,- ասաց նա:
Ըստ Զոհրաբյանի` եթե ընտանեկան օրենսգրքում ամուսնանալու ազատության մասին որոշ սահմանափակումները հակասեն միջազգային դրույթներին, ապա գործելու են հենց այդ պայմանագրի դրույթները:
Եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի՝ այս իշխանությունը կտապալվի. Սարգսյան
Փաստաթուղթը վավերացնելու դեպքում այն դառնալու է իրավական համակարգի բաղկացուցիչ մասը. օրենքների հետ հակասության առաջանալուց առաջնահերթությունը տրվելու է այդ պայմանագրին:
«Ապագայում իրենց կին համարող տղամարդիկ կարող են խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ինչը բացասական կանդրադառնա բանակի մարտունակության վրա»,- կարծում է փաստաբանների պալատի նախագահը:
Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»
Զոհրաբյանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հորդորը ՀՀ վարչապետին, Սահմանադրական դատարանին և ԱԺ-ին` մերժել այդ փաստաթղթի վավերացումը։