Պայթյուն Երևանում. վնասվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է. տեսանյութ

Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հուլիսի 24-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

Աղբյուրի հաղորդմամբ տեղեկությունը ստացվել է հուլիսի 24-ին, ժամը 21:43-ին։  

Հաջորդ օրը`հուլիսի 25-ին, ժամը 09:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը:

Սիսիանում պայթյուն է որոտացել. կա զոհ

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սակրավորների ու կինոլոգների զննության արդյունքում հայտնաբերվել է ականանետի արկ: