«Մեգան, մի կողմ անցիր, սիրելի´ս». Բորիս Ջոնսոնի սիրելիի հագուկապը իրարանցում է առաջացրել

Սիմոնսի հագուստի նման բոլոր զգեստները ինտերնետ-խանութներում վաճառվել են ռեկորդային արագությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik.  Մեծ Բրիտանիայի վարչապետ և միաժամանակ թիավարման Օլիմպիական չեմպիոն Բորիս Ջոնսոնի ընկերուհի Քերի Սիմոնդսի հագուստը իսկական իրարանցում է առաջացրել: Վարչապետի առաջադրման արարողության ժամանակ Սիմոնսը ներկայացել էր մի զգեստով, որը, հաշված րոպեների ընթացքում, «գողացել են» խանութներից: Այս մասին հայտնում է Independent-ը:

Տիկնիկի կերպար և ո՛չ բարձրակրունկին. 2019–ի ամռան նորաձևությունը կզարմացնի հայուհիներին

Լոնդոնյան Ghost ապրանքանիշի ծաղկավոր պրինտով կարմրա-վարդագույն զգեստն արժե 120 ֆունտ (մոտավորապես 150 դոլար):

Իր կերպարն ամբողջացնելու համար 31-ամյա Սիմոնդսը հագել էր մարմնագույն կոշիկներ և օգտագործել վարդագույն շրթներկ: Քերի Սիմոնսի՝ այսպիսի հաջողված «ելույթից» հետո այդ հագուստն սկսեց մեծ քանակությամբ  իրացվել և հաշված րոպեների ընթացքում ամբողջ հավաքածուն վաճառվեց:

Սոցցանցերում բոլորը հիմնականում գովաբանում էին Սիմոնդսի կերպարը:  Հայտնի հաղորդավար Պիրս Մորգանի արձագանքը ևս չուշացավ. «Որպես բրիտանական նորաձևության էքսպերտ, կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս Քերի Սիմոնսի կերպարը», - գրել է նա իր Twitter-ի էջում:

Երբ սեքս չկար, կամ ինչպես էին կանայք գայթակղում 60-ականներին. լուսանկարներ

Նշենք, որ Սիմոնդսը և Ջոնսոնը երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունների մասին լուրերը: Նրանց ծանոթության օրը ներկայիս Մեծ Բրիտանիայի վարչապետն իր կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ նշում էր ամուսնության 25-րդ տարեդարձը:
Աղջիկը ներկում էր մազերը, փախչում էր լրագրողներից, փոխում էր հեռախոսահամարը, բնակության վայրը, չէր օգտվում սոցցանցերից: Եվ դա օգնեց նրան. նրանց սիրավեպի մասին իմացան վարչապետի ամուսնալուծությունից հետո միայն:

«Այո, սա հայկական է». ինչպե՞ս է զարգանում հայկական նորաձևությունը. պատմում են մասնագետները

Հիշեցնենք`Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվեց հուլիսի 24-ին: Նա հանդիպել էր Ելիզավետա II թագուհու հետ Բուքինգհեմյան պալատում: