«Անընդհատ աչքերս փախցնում էի, որ չարտասվեմ». Սարգիս Գրիգորյան

Հայտնի դերասանը խոստովանում է, որ միշտ հուզվում է, երբ գնում է իր հոր ծննդավայր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Ճանաչված դերասան Սարգիս Գրիգորյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում խոստովանել է, որ արցախցիները հզոր ժողովուրդ են:

«Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիները Վարդավառը կանցկացնեն Գյումրիում

«Միշտ հուզվում եմ, երբ գնում եմ հորս ծննդավայր: Քիչ եմ եղել այնտեղ` Ճարտարում, սակայն ամեն ինչ ինձ հարազատ է, մանավանդ մարդիկ: Հորս ընկերոջ հետ հանդիպելն ինձ համար շատ զգացմունքային էր. անընդհատ աչքերս փախցնում էի, որ չարտասվեմ...էհ՜... մի խոսքով, հզոր ժողովուրդ են արցախցիները...»,-գրել է դերասանը:

Հարցազրույցներից մեկում դերասանը պատմել է, որ ծնողները հասուն տարիքում են իրեն լույս աշխարհ բերել:

 «Երբ ես ծնվեցի, հայրս 51 տարեկան էր, ուստի շատ վաղ հասակից ես ու եղբայրս ստիպված էինք աշխատել, որպեսզի ծնողներիս օգնեինք հոգալ ընտանիքի կարիքները: Հենց այդ պատճառով էլ դպրոցը մի կերպ ավարտեցի»,-անկեղծացել է դերասանը:

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Սարգիս Գրիգորյանը 2000-2001թթ. սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 2001-2005թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Էլբակյանի արվեստանոցում: 2001թ-ից մի շարք դերեր է կերտել Երևանի Խամաճիկների պետական և Էդգար Էլբակյանի անվան թատրոններում: Նկարահանվել է նաև «Որոգայթ» (2015թ.), «Ժառանգներ» (2016թ.) ֆիլմերում: Այժմ էլ նկարահանվում է հեռուստասերիալներում: