Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

«Վստահության գիծ» ծառայությունը ստեղծվել է ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։

Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս ու խոսել բանակի մասին

«Ծառայությունը ստեղծվել է ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու համար։ Բացի այդ, այն միտված է դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելուն և ընթացք տալուն»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

«Վստահության գիծը» նպատակ ունի ամրապնդել բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունը։

Ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12.00-20.00-ն, 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ