«Վատ աշխատողը պիտի պատժվի». Սուրեն Պապիկյանը հետևեց Գյումրու փողոցաշինական աշխատանքներին

Նախարարը Շիրակի մարզում խոսել է ճանապարհաշինական աշխատանքների որակի, «ատկատի» ու թերացողների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանի իշխանությունը ուշիուշով հետևելու է ճանապարհաշինական աշխատանքներին և պատժելու է պետական միջոցները փոշիացնելու փորձ անողներին։ Այսօր Գյումրիում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիները Վարդավառը կանցկացնեն Գյումրիում

Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներն այս տարի մեծ շուքով են նշվելու Գյումրիում, իսկ մինչ այդ հումորի ու սպորտի մայրաքաղաքը օգոստոսի 25-ին նշելու է «Քաղաքի օրը»: Պապիկյանը Գյումրի էր մեկնել` անձամբ համոզվելու, որ Գյումրին պատրաստ կլինի ընդունել հյուրերին և փողոցները մինչ այդ անցանելի կլինեն։ Նախարարը կանգ առավ Գարեգին Նժդեհի հրապարակում, Տիգրան Մեծ փողոցում ու Շառլ Ազնավուրի հրապարակում։

«ՀՀ կառավարությունն այս և եկող տարի մեծ միջոցներ է ուղղել ճանապարհաշինական աշխատանքների համար, մնում է մեր շինարարական կազմակերպությունները լինեն բարեխիղճ, աշխատանքներն իրականացնեն որակով և ժամկետների մեջ: Եթե որևէ շինարար որոշի պետական միջոցները փոշիացնել, ապա մենք նրան բարեկամաբար խորհուրդ կտանք նման բան չանել, նման մոլորություն չունենալ, քանի որ այդ դեպքում նրանք չեն վճարվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Պապիկյանի խոսքով` դեռ անցած տարվանից կատարված աշխատանքներ կան, որոնք որակի պատճառով մինչ օրս նախարարությունը չի ընդունել:

«Վատ աշխատողը պիտի պատժվի». Սուրեն Պապիկյանը հետևեց Գյումրու փողոցաշինական աշխատանքներին

«Մեզ համար կարևորը որակն է: Ոչ մեկը թող չկասկածի մեր հետևողականության ու ուշադրության վրա: Լավ աշխատողը պետք է խրախուսվի և մեր կողմից արժանանա գոհունակության, իսկ վատ աշխատողը պետք է պատժվի»,– ընդգծեց նախարարը:

Նախարարությունը հետևողական է լինելու նաև «ատկատը» բացառելու հարցում:

Նախապես իմանալ սողանքի կամ քարաթափման մասին. Գյումրիում նոր սարք են ստեղծել

«Բոլոր թերացողները կպատժվեն ըստ արժանվույն: Ես ամեն ամիս հանդիպելու եմ շինարարների հետ: Մարդիկ թող աշխատեն պարտաճանաչորեն, մենք էլ պարտաճանաչ վճարենք ու թող գոհ լինեն բոլորը՝ թե՛ քաղաքացին, թե՛ շինարարը և թե՛ մենք: Սա է խնդիրը և այս ճանապարհին մենք պետք է բացառենք բոլոր ռիսկերը»,– ասաց Պապիկյանը:

Խոսելով ժամանակացույցի մասին նախարարը նշեց, որ կան խախտումներ, բայց կան նաև օբյեկտիվ պատճառներ:

«Վատ աշխատողը պիտի պատժվի». Սուրեն Պապիկյանը հետևեց Գյումրու փողոցաշինական աշխատանքներին

«Շինարարն ուզում է անել աշխատանքները ժամկետի մեջ, բայց չի կարող: Աշխատանքի ընթացքում առաջանում են հարցեր, որոնք չէր կարող նախագծողն իմանալ. պատճառներից մեկը երկրաշարժն էր, հազար ու մի խնդիրներ կան: Շատ դեպքերում մենք չունենք այն պատկերը, ինչը կա ասֆալտի տակ, դրա համար մեր կողմից պետք է այդ ամենը օբյեկտիվորեն գնահատվի և հնարավորություն տրվի շինարարին որակյալ աշխատանքները ավարտին հասցնել»,– ասաց նա:

Նախարարը շրջեց նաև Ռուսթավելի և Շիրազի փողոցներում: Մինչ այդ նա ծանոթացել էր նաև Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։