Տրանսսեքսուալին բերման են ենթարկել Երևանի կենտրոնից. ոստիկանության հայտարարությունը

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սամսոնյանն իր էջում հրապարակում է արել, ըստ որի՝ Հյուսիսային պողոտայում «տրանսսեքսուալի» մասնակցությամբ կռիվ է տեղի ունեցել, և միջադեպի վայր եկած ոստիկանները պաշտպանել են նրան ու բերման չեն ենթարկել։ ՀՀ ոստիկանությունն արձագանքել է այս հրապարակմանը։

«Տեղեկացնենք, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության ծառայողները միջադեպի բոլոր մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին՝ անհրաժեշտ պարզաբանումներ կատարելու համար։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,– նշված է հայտարարության մեջ։

Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին

Ոստիկանությունը խորհուրդ է տալիս չճշտված տեղեկություններ չտարածել՝ նպատակ ունենալով ստվերել ոստիկանության աշխատանքը։

Տրանսգենդեր մարզիկի որակազրկումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի վրա չի անդրադառնա

«Օգտատերը նշել է նաև, որ համացանցում տեսանյութ է տարածվել, ուր երևում է, որ «տրանսսեքսուալների խումբ դաժան ծեծի է ենթարկում մի երիտասարդի (չնայած տեսանյութում դաժան ծեծի տեսարաններ չկան)»։ Տեղեկացնենք, որ նախքան տեսանյութի հրապարակումը, ոստիկանության ծառայողները միջադեպի բոլոր մասնակիցներին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին»,– նշել են իրավապահները։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Երևանում տրանսգենդերները ծեծել են իրար