«Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիները Վարդավառը կանցկացնեն Գյումրիում

Հուլիսի 28-ին, ժամը 12:00-ից Գյումրիի կենտրոնական հրապարակում  հայտնիները կսպասեն իրենց հետևորդներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայկական ավանդական ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 28-ին:

Երգիչ Հայկոն միացել է շիշ բացելու չելենջին. տեսանյութ
Այս օրերին սոցցանցերում ակտիվ տարածվում է նոր չելենջ: Հայ հայտնիները տեսանյութի միջոցով բոլորին առաջարկում են Վարդավառ տոնն անցկացնել Գյումրիում: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է: 

Չելենջի մտահղացումը գյումրեցի Ռուբեն Մխիթարյանին է։

«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք  ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,-չելենջի հոլովակին կից գրում են հայ հայտնիները:

««Վեդռոները» ու փոխնորդ շորերը չմոռանաք»,-գրում են նրանք:

 

 

Վարդավառը, կամ որ նույնն է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը:

Ժողովրդական ավանդույթներով՝ քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել ծանոթ-անծանոթներին, անցորդներին։