«Սիրում եմ ձեզ». Սիրուշոն Լայմա Վայկուլեին շնորհակալություն է հայտնել

Հայտնի երգչուհին երախտիքի խոսքեր է հղել Լայմա Վայկուլեին և տեսանյութ հրապարակել ռեստորանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա զրուցում է էստրադային երգչուհի Լայմա Վայկուլեի հետ։

«Նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս ու չի թողնում ոչ մի վայրկյան հանձնվել... Լայմա Վայկուլե, շնորհակալ եմ, որ կաք ու ձեր արվեստով տարիներ շարունակ ոգեշնչում եք սերունդներին։ Ձեր խոսքերն ու ջերմ վերաբերմունքը միշտ կհիշեմ»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:

Սիրուշոն նաև ռուսերեն գրառում է արել և նշել. «Սիրում և հարգում եմ ձեզ»։

Ավելի վաղ երգչուհին մեկ այլ լուսանկար էր հրապարակել: «Վերադառնում ենք տուն՝ Հայաստան»,-գրել էր նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրուշոն Լատվիա է մեկնել Լայմա Վայկուլեի «Ռանդևու» փառատոնի փակմանը մասնակցելու համար։

Նշենք, որ օրեր առաջ նա նաև Բեյրութ էր մեկնել և մասնակցել Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը։

Անցել եմ ամբողջ ավանդական ուղին․ ինչպես են ծանոթացել և ամուսնացել Լևոնն ու Սիրուշոն