«Ռոսպոտրեբնադզորը» բացահայտել է, որ հայկական ելակի մեջ վիտամինների պարունակությունը քիչ է

Նման շեղումների պատճառ են դառնում կլիմայական փոփոխությունները, նաև հողում հանքային նյութերի բացակայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան ներկրվող ելակի մեջ վիտամինների քանակը չի համապատասխանում նորմային։ Նման եզրակացության են հանգել «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետները, որոնք «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի հետ ուսումնասիրություններ են անցկացնում։

Վիտամինների ցածր մակարդակ է գրանցվել նաև ուզբեկական կեռասում ու ծիրանում։

Մեղրոտ բիզնես. ինչպես նոյեմբերյանցին զարմացրեց ավստրիացիներին

«Ուսումնասիրված կեռասի, ծիրանի ու ելակի բոլոր նմուշներում երկաթի, վիտամին C-ի, նատրիումի ու կալցիումի քանակը սովորականին չի համապատասխանում», – նշվում է Ռոսպոտրեբնադզորի հաղորդագրության մեջ։

Օրինակ` կեռասում երկաթի պարունակությունը վեց անգամ ցածր է նորմայից. ծիրանում` երկու անգամ, ելակում` չորս։ Մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ նման շեղումների պատճառ են դառնում կլիմայական պայմանների փոփոխությունը, նաև հողում հանքային նյութերի բացակայությունը։

Նշենք նաև, որ ստուգման ընթացքում Ռոսպոտրեբնադզորի մասնագետները նմուշներում ծանր մետաղի աղեր չեն հայտնաբերել, մրգերը համապատասխանում են անվտանգության նորմերին։