Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի մի քանի ուղերթ կչեղարկվի

Անփոփոխ կմնան սովորական էլեկտրագնացքների չվացուցակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հուլիսի 25-26-ին չեղարկվում են Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի որոշ ուղերթերը: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում

«Չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքի ուղերթը: Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերը», –նշված է հաղորդագրությունում:

Չեղարկվել են նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերը, որոնք Երևանից մեկնում են 09:40–ին և Գյումրիից 17:10-ին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: