ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. 2019թ.–ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է 9%-ով, կամ 1007 դեպքով։ Նախորդ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 11 243 հանցագործություն, այս տարի` 12 250։
Այս մասին այսօր հրավիրված հաշվետու ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Աճն, ըստ նրա, պայմանավորված է հիմնականում ոչ խոշոր գողությունների ավելացմամբ։
Ղուկասյանը նշեց նաև, որ վիճակագրության ավելացման վրա ազդում է նաև քաղաքացիների բողոքների ավելացման հանգամանքը, ոստիկանության հանդեպ վստահության բարձրացումը։
«2018թ.-ից սկսած, կապված իրավիճակի փոփոխության հետ, քաղաքացիները չեն խուսափում դիմել ոստիկանություն»,-ասաց նա։
Օդանավի վարձակալության համար ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար.խոշոր չարաշահում
Այս տարվա վիճակագրությանն ավելացել են նաև նախկինում կատարված հանցագործությունների մասին հաղորդումները։
Ինչ վերաբերում է կատարողներին, գրանցված հանցագործություններից միայն 187-ն են կատարել համաներումով ազատ արձակվածները, այն դեպքում, երբ ազատ արձակվածների ընդհանուր թիվը 650 է։
256-ով ավելացել են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ կաշառքի դեպքերը։
Սպանությունների ու սպանության դեպքերի աճ չի գրանցվել։
«Կոպիտ ասած, ավելի լավ է` գողանան, քան սպանեն»,- ասաց Ղուկասյանը՝ ամփոփելով ներկայացրած վիճակագրությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 10–ին, ելույթ ունենալով ԱԺ–ում, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել էր, որ Հայաստանում 2018թ.–ին արձանագրվել է սպանությունների աննախադեպ ցածր ցուցանիշ։
Քաղաքացին տպարանում պատվիրել է 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ և իրացրել. ԱԱԾ