«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասի մասին վաղուց չեն խոսում։ Շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, մարդիկ էլ ապրում են բնականոն կյանքով ու «հիանում» հսկայական փոսով, որտեղ արդեն խոտ է աճել։
Sputnik

Լուիզա Սարգսյան, Մարիանա Թորոսյան. Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներ

Կար ժամանակ, որ անընդհատ խոսվում էր «Ֆիրդուսի» թաղամասի ու այնտեղ գործող շուկայի ապամոնտաժման մասին։ Մարդիկ բողոքում էին, բորբոքվում, թեման էլ հայտնվում էր մամուլի գլխավոր էջերում։ Ի՞նչ ավարտ ունեցավ Ֆիրդուսի թաղամասի ու ֆիրդուսցիների պատմությունը։ Sputnik Արմենիան այս հարցի պատասխանը որոշեց պարզել հենց ֆիրդուսցիներից։

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Երևանի կենտրոնում ծվարած թաղամասի բնակիչներն այսօր էլ ապրում են իրենց հին տներում, հայտնի շուկան էլ (թեկուզ` ավելի սակավաթիվ) գործում է։ Մարդիկ դեռ չգիտեն` իրենց գլխին ինչ է գալու ու ապրում են քաղաքի կենտրոնում`քաղաքի եռուզեռից կտրված իրենց հատվածում։

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Ավելի քան 50 տարի է` նրանք սպասում են, որ օրերից մի օր իրենց թաղամասը քանդելու են, փոխարենը հյուրանոցներ ու բարձրահարկ շենքեր են կառուցելու:

«Ամեն տարի մի նոր բան են ասում, մենք էլ չգիտենք ինչ անենք` սպասե՞նք, թե՞ ինքներս ինչ–որ բան սկսեք» - ասում են նրանք։

Պատմում են նաև, որ տարբեր կազմակերպություններ եկել են` բնակիչների հետ պայմանագրեր կնքելու, տարբեր պայմաններ են առաջարկել. ոմանք համաձայնել են, պայմանագիրը կնքել ու խաբվել են` զրկվելով տունուտեղից։

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

«Մի քանի տարի առաջ այստեղ 2 սեփական տուն կար, քանդեցին, ու պարզվեց, որ ստորգետնյա ջրեր կան, չեն կարող ոչինչ կառուցել, էդպես էլ փոսը մնացել է, իսկ տանտերերից մեկը սթրեսային ապրումների պատճառով ձեռք բերած մի շարք հիվանդությունների հետևանքով մահացավ»,- պատմում է բնակիչներից մեկը։

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Հիմա այստեղի բնակիչները հեշտությամբ չեն համաձայնվում պայմանագրեր կնքել։ 1 քառակուսի մետրի դիմաց մոտավորապես 600 դոլար են առաջարկում, իսկ 2018 թվականի տվյալներով` կենտրոնում բնակարանների 1 քառակուսի մետրի գինը սկսվում է 1000 դոլարից։

Ֆիրդուսի բնակիչներն ուզում են, որ իրենց թաղամասը ոչ թե ապամոնտաժվի, այլ ուղղակի վերանորոգվի` հին կոլորիտը պահպանելու պայմանով:

«Մի հատ նայեք էս պատին, բա սա հարստություն չի՞: Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում», - ասում է Ֆիրդուսի բնակիչներից մեկը:

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Քանի դեռ թաղամասի ճակատագիրը հստակ չէ, ու մարդիկ էլ ապրում են անորոշության մեջ` լավից–վատից նորոգելով իրենց տները, Տիգրան Ամիրյանը, Սոնա Քալանթարյանը, Համլետ Մելքումյանը, Նաիրա Մուրադյանը, Արսեն Կարապետյանն ու Անդրեյ Իվանովը Ֆիրդուսի թաղամասի մասին պատմող մի «օրագիր» են կազմել։

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

«Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքում, որի շնորհանդեսը կայացավ հուլիսի 22-ին, տեղ են գտել նրանց հոդվածները` համեմված թաղամասի բնակիչների հիշողություններով ու արխիվային նկարներով։

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածք զբաղեցնող 33-րդ թաղամասի` Ֆիրդուսի շուկայի տեղում հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ կառուցելու գաղափարը կառավարությունում ծնվել էր ավելի քան 10 տարի առաջ: Գաղափարն այդպես էլ իրականություն չդարձավ, իսկ այսօրվա իշխանությունը մտադիր է պահպանել թաղամասի դեմքը։