ՌԱԴԻՈ

Բադալյան. «Արագիլների աղտոտվածության հետևանքով անկման որևէ փաստ չենք արձանագրել»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին մի քանի օրերին մարզում արագիլների աղտոտման առեղծվածին։
Sputnik
Բադալյան. «Արագիլների աղտոտվածության հետևանքով անկման որևէ փաստ չենք արձանագրել»

Արթուր Բադալյանի խոսքով` Արարատի մարզի Հովտաշեն համայնքում հուլիսի 19-ից արագիլներն աշխուժացել են, նաև այդ թռչունների թվի աճ է գրանցվել։

«Չնայած արագիլների աղտոտման անհասկանալի դեպքերին, մինչև օրս արագիլների անկման փաստ, բարեբախտաբար, չենք գրանցել»,- նշեց նա։

Բադալյանի խոսքով` իրենց մասնագետները վաղ առավոտից հետևում են արագիլների շարժին ու վարքագծին` հասկանալու համար, թե որն է արագիլների աղտոտվելու պատճառը։

Արարատյան դաշտի թևավոր բնակիչների տխուր տեսքը թևաթափ է անում. լուսանկարներ

«10-ից 15 արագիլներ իջել էին Զանգու գետի ափին և իրենք իրենց ցեխոտում էին մոտակա ջրափոսում»,-պատմում է արագիլների տարօրինակ վարքին հեռվից հետևած Բադալյանը։

Տեսուչի խոսքով` իրենք կատարվածի մասին զեկուցել են ղեկավարությանը, ինչից հետո ցեխաջրից հատուկ փորձանմուշ է վերցվել՝ լաբորատոր փորձաքննության համար։

Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում

Հիշեցնենք` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն էին տեղափոխել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի հաստ շերտով, ինչի հետևանքով թռչունը չի կարողացել թռչել։ Դեպքից հետո մասնագետները փորձում են պարզել, թե որն է արագիլի աղտոտման պատճառը:

Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են