Արարատյան դաշտի բնապատկերի անբաժանելի մասը համարվող արագիլները հայտնվել են աղետալի վիճակում։
Նրանց մարմիններին քսված՝ առայժմ անհայտ ծագումով կեղտը ծանրացրել ու միմյանց է սոսնձել փետուրները, ինչի պատճառով թռչունները չեն կարողանում թռչել, կեր հայթայթել ու կերակրել իրենց ձագերին։
Արագիլներն արդեն ակնհայտորեն թուլացած ու նվաղած են սովի պատճառով։ Մասնագետներն էլ փորձում են նրանց փրկելու ուղիներ գտնել։
Ենթադրություն կա, որ արագիլներն աղտոտվել են Հրազդան գետ լցված արտադրական թափոններից, բայց հարցի վերջնական պատասխանը կտա գետի ջրից ու կենդանիների փետուրներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությունը։
Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են