Վարկանիշում նշվում է, որ Երևանի պատմությունն ավելի քան 2800 տարեկան է, քաղաքում զգացվում է անցյալի շունչը, բայց զբոսաշրջիկների հսկայական հոսքեր չկան։
Հրապարակման հեղինակների կարծիքով` քաղաքի կենտրոնը խորհրդային շրջանի նրբաճաշակ շինությունների և հսկայական շենքերի համադրություն է։
Այցելուները կարող են ծանոթանալ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը, քաղաքի պատմության մասին իմանալ Էրեբունի պատմահնագիտական թանգարանում։
Հայաստանից հեռանալիս օտարները օդանավակայանում երգում են «Էրեբունի Երևանը». տեսանյութ
CNN–ի վարկանիշում են ընդգրկվել նաև Մինսկը, Թբիլիսին, Անտվերպենը, Անկարան, Բեռնը, Հաագան, Մալմեն, Վրոցլավը, Դեբրեցենը։
«Երևանը բնավորություն ունեցող քաղաք է». Պոզները չբացառեց Հայաստան վերադառնալու հեռանկարը