Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցներից ևս 7-ին մեղադրանք է առաջադրվել. մեկը հետախուզվում է

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի. ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել ևս 7 անձի: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իջևանի բողոքի ակցիայից հետո 22 անձ է բերման ենթարկվել. 11 անձի փորձում են հայտնաբերել

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու  նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խախտելով հասարակական կարգը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել ՀՀ ոստիկանության աշխատակիցներին` պատճառելով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն:

Զինծառայողի դին հայտնաբերվել է ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով. մանրամասներ

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։