ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը՝ նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ:
Հայաստանի արտաքին գերատեսրության ղեկավարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Վիզային ռեժիմի չեղարկումը կակտիվացնի Հայաստանի ու ՉԺՀ–ի կապերը. Զոհրաբ Մնացականյան