Մնա միշտ Ավետաբեր. Նազենի Հովհաննիսյանը նկար է հրապարակել և շնորհավորել Ավետ Բարսեղյանին

Հայտնի հաղորդավարը նշում է իր ծննդյան 39-ամյակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայտնի դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը  Instagrami-ի իր էջում ջերմորեն շնորհավորել է  հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին ծննդյան տոնի առթիվ:

Ինչո՞ւ է Սիրուշոն Լատվիա մեկնել. երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել

«Երբեք չի լինում հասկանալ, ոնց է նա կարողանում հասցնել  ամեն բան. հասցնում է սիրել, ստեղծել, ստեղծագործել, դստերը` Լուսեին, պատմել աշխարհի մասին` մեծացնելով նրան ուժեղ ու ազատ, մեծարել ու սիրել իր մորը` Ազգանուշին, հոգատարությամբ պատել քրոջը` Անկային ու նրա ընտանիքին, խնայել ու պաշտել Անիին` կնոջը` տալով նրան իր անսահման հոգատարությունն ու սերը»,-գրել է դերասանուհին:

Նազենին համոզված է, որ Ավետ Բարսեղյանը իսկական ընկեր է:

«Ավետը, որը կարողանում է ընկերություն անել իսկական երևանցու և տղամարդու նման, պաշտպանել ու միայն սեր տալ իր շրջապատին: Ավետը, որն իր հավատքով է միայն «պաշտպանվում», բաց է` սրտով, կամքով ու ոգով: Նրան կամ սիրում են կամ էլ... դա արդեն էական չէ: Սիրողների ուժն առավել է: Ես այնքան ուրախ եմ, որ նրան գիտեմ հենց այսպիսին` իր ամբողջ խորքով»,-հավատացած է Նազենին:

«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ

Նազենին Ավետին բնորոշում է, որպես իսկական պոետ` նուրբ, խոցելի և անհավանական ուժեղ` առյուծներին բնորոշ: «Բարով ես ծնվել իմ Ընկեր. միայն ժամանակն ու տարածությունը կտան իրական բնորոշումը որակով մարդու, հայրենասեր որդու և տաղանդաշատ պոետի, մնացածն ինչպես գիտես` անցողիկ է...Իսկ արվեստի ու արվեստագետի ընկալումը` միշտ սուբյեկտիվ! Խոսքս անկեղծ էր, առանց պաթոսի...Մնա միշտ Ավետաբեր : Շնորհավոր ծնունդդ Ավետ ջան , վերջապես էս տարին թող ձեզ բերի երկրորդ հրաշք բալիկին՝ մի շշմելու դստեր»,-եզրափակել է դերասանուհին:

Նշենք, որ Ավետ Բարսեղյանը ծնվել է 1980թ.-ին, Երևանում: 2001թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում: Վարել է բազմաթիվ հաղորդումներ: 

Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը. ովքե՞ր են շնորհավորել նրան

2003թ. դարձել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», 2004թ.` «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»: Հայ էստրադայի երգիչների երգերի խոսքերի հեղինակ է, որոնք տարբեր տարիների դարձել են լավագույն հիթեր: Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը: Եղել է բազմաթիվ պետական և մասնավոր միջոցառումների հանդիսավար: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: